Տեսակետ

Էս ինչ պայմանավորված դավադրություն է Հայաստանի դեմ

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հասկացանք՝ Ռուսաստանի դեսպանը հրաժարվել է անձամբ միանալ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին ծանոթանալու նպատակով Վայոց ձոր մեկնած դեսպանների խմբին։

Իսկ ՀԱՊԿ անդամ Բելառուսի, Ղազախստանի դեսպանները ինչու չեն միացել։ Հայաստանի ԱԳՆ-ը որևէ կերպ արձագանքելու՞, վերաբերմունք հայտնելո՞ւ է էս պսևդոդաշնակիցների վարքագծին (Տաջիկստանն ու Ղրղզստանը ՀՀ-ում դեսպանատուն չունեն)։

Էս ինչ պայմանավորված դավադրություն է Հայաստանի դեմ»։