Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD409.41

EUR393.68

RUB6.53

Երևան 21 ℃

Рус Eng

Պետք է գրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակում Հայաստանի արևելյան սահմանային գոտու բնակավայրերի վրա

Սոցցանցեր

13 Սեպտեմբերի, 19:33

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Սահմանային հակամարտություն», «ադրբեջանական ագրեսիա» լղոզված և խոցելի ձևակերպումների փոխարեն պետք է գրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակում Հայաստանի արևելյան սահմանային գոտու բնակավայրերի վրա:  ՀԱՐՁԱԿՈՒՄ: Սա չդադարած պատերազմի շարունակությունն է, պատերազմի փուլ, այսինքն՝ ՊԱՏԵՐԱԶՄ: Հայաստանի հետ սահմանային հակամարտությունն արդեն երկու տարի է առկա է՝ լոկալ տարածքներում պարբերական սրացումներով: Գիշերվանն արդեն միանգամայն ծրագրավորված հարձակում էր Հայաստանի արևելյան սահմաններում՝ հյուսիսից հարավ միանգամից հինգ տարբեր վայրերում միաժամանակ, և, ըստ էության, պատերազմական գործողություններ էին: Իրավիճակը միանգամայն ադեկվատ է գնահատել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը՝ կոչ անելով անհապաղ դադարեցել «ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԱՅՔՈՎ ՍԿՍՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարվածները (կարդալ՝ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ)»:
Հիմա ՄԱԿ-ի ԱԽ-ն ի՞նչ է քննարկելու՝ «սահմանային հակամարտությու՞նը», «սահմանային հակամարտության սրացու՞մը», թե՞ լայն ճակատով հարձակումը: Սրանք միանգամայն տարբեր բաներ են»:

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»