Տեսակետ

Խորհրդարանական ընդդիմությունը հակառակորդի հետ համաձայնեցված դավաճանաբար սպասում էր ադրբեջանական հարձակմանը

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հիշո՞ւմ եք՝ ինչ էր ասում ԱԺ ընդդիմադիր ուժերի առաջնորդը նախօրեին. «ՔՊ-ն միայնակ ենք թողնում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ»։ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ  ԱԺ հայտարարությանը չմիանալով ու սեփական տխմար ներքաղաքական օրակարգը որպես նախապայման ներկայացնելով՝ սրանք ապացուցեցին, որ լրիվ անկեղծ են եղել երեկ, սակայն մի վերապահությամբ՝ նրանք ոչ թե Արցախը վաճառելու գործում են ՔՊ-ին միայնակ թողել, այլ Արցախն ու Հայաստանն են միայնակ թողել, որովհետև եթե իրականությանը համապատասխանում է պնդումը, որ իշխող մեծամասնությունն ունի «Արցախը ծախելու» ծրագիր, ապա ոչ թե լքում են խորհրդարանական ամբիոնը, այլ գնում են այնտեղ և օրուգիշեր աշխատանքով մերկացնում այդ ծրագիրը:
Հիմնավորապես հրաժարվելով ստեղծված իրավիճակում քաղաքական ինստիտուցիոնալ պայքարի բացառիկ հնարավորությունից, պայքարը տեղափոխելով փողոցներ և կրկեսին հարակից հյուրանոցային դահլիճներ, ԱԺ ընդդիմության մաս կազմող քաղաքական ուժերն ու գործիչները խուսափում են ստեղծված իրավիճակում պատասխանատվությունից: 
Սա նշանակում է, որ կամ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում «Արցախը վաճառելու» մտադրության մասին պնդումը, և դա ընդամենը ներքին պոպուլիզմ է, կամ խորհրդարանական ընդդիմությունը հակառակորդի հետ համաձայնեցված դավաճանաբար սպասում էր ադրբեջանական հարձակմանը և ըստ այդմ հանրությանը պատրաստում իր համար ցանկալի զարգացումներին, և/կամ ԱԺ այդ հատվածը և նրանց մաս կազմող ուժերը, օտարերկրյա գործակալական ցանցի մաս կազմելով, գործում են ոչ թե Հայաստանի շահերից, այլ  գլոբալ սպառնալիք համարվող այդ աշխարհաքաղաքական կենտրոնի, և/կամ խորհրդարանական ընդդիմությունը զբաղված է ընդամենը «ձեռքերը լվանալով», առնվազն՝ այդ ընդդիմության մի որոշակի, որոշումների վրա ավելի մեծ ազդեցություն ունեցող մաս:
Միայնակ է մնացել Հայաստանն ու Արցախը, եթե գործնականում այն ինստիտուտը, որ քաղաքական իշխանության ինստիտուտին զուգահեռ կենսական ուղեկից է որևէ պետության համար և, ըստ էության, ամբողջապես չի կատարում իր ինստիտուցիոնալ գործառույթը»: