Տեսակետ

Գործարկվեց մոտոպարեկայինը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Տասնամյակների ընդմիջումից հետո Երևանում երթևեկության անվտանգության ապահովման համար այսօրվանից գործարկվեցին մոտոցիկլետներ։
Մոտոպարեկները կպայքարեն երթևեկության կանոնները խախտողների դեմ, կզբաղվեն խցանում առաջացնող վթարների ձևակերպմամբ և կիրականացնեն պարեկայինի բոլոր այլ գործառույթները։
Այսօրվանից մեկ այլ նորություն էլ կա. բոլոր պարեկները երթևեկելու են ամրակապված, որ չվտանգեն սեփական կյանքն ու առողջությունը և լավ օրինակ ցույց տան այլ վարորդներին ու ուղևորներին»։