Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.
«Փրկության կամ ազատագրման կամ ինչ անուն ուզում եք՝ տվեք։ Շարժում ձեւավորում են անկախության, պետական ինքնուրույնության ձգտող ազգերը, հանրությունները։ Եւ ինչպես Վանո Սիրադեղյանն է դիպուկ սահմանել՝ դրանք ավարտվում են, երբ ժողովուրդը ձեռք է բերում պետականություն։
Արցախը պետությու՞ն է, ունի՞ սահմանադրություն, պետական կառավարման համակարգ։ Հայրենիքի փրկության գործն այդ իշխանության, պետական կառավարման մարմինների, պաշտոնատար անձանց սահմանադրական պարտքն է։ Թե չէ օրումեջ մի «շարժում» կամ «փրկության կոմիտե» ստեղծելով միայն մի բանի է հնարավոր հասնել՝ ավարտին հասցնել սահմանադրական իշխանության դեգրադացիան։ Մնացածը կանի X ժամը»։