Քաղաքական մեկնաբան, լրագրող Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.
«Ինձ թվում է շատ մարդիկ ներքին, իսկ գուցե ոչ միայն ներքին հաճույք են ստանում կրկնելով, ասելով, թե Հայաստանը այլեւս սուբյեկտ չէ, թե Հայաստանից կախված չէ ոչինչ, ու այդօրինակ այլ մտքեր:
Հասկանալի է, Հայաստանը պարտվեց ծանր պատերազմում, կորցրեց այն ստատուս-քվոն, որն իհարկե էապես բարձրացրել էր սուբյեկտային դերակատարումը եւ ներուժը: Այո, Հայաստանից այսօր անհամեմատ ավելի քիչ բան է կախված, քան մինչեւ պատերազմը:
Սակայն, թուլացած, ռազմական եւ որոշակի իմաստով նաեւ քաղաքական-դիվանագիտական պարտություն կրած, բայց սուբյեկտ է: Իսկ այդ սուբյեկտության առաջնային սպառնալիքներից մեկը հենց այն է, որ շարունակաբար «մեխվում» է սուբյեկտ չլինելու միտքը՝ տարբեր ձեւակերպումներով:
Պատկերացրեք, որ սուբյեկտ հասկացության հոմանիշը անպարտելիությունը չէ: Լինում են նաեւ պարտվող, պարտված սուբյեկտներ, թուլացած սուբյեկտներ...:
Չկա՞ն այլ մտքեր, մի արտահայտվեք: Ունե՞ք այլ մտքեր, փորձեք դրանցով հարստացնել սուբյեկտության գիտակցումը, ոչ թե հարստացրեք անզորության զգացումը»: