Տեսակետ

Սա Հայաստանի՝ որպես սուվերեն պետության, լուծարման քարոզչությունն է. Վահրամ Աթանեսյան

Սա Հայաստանի՝ որպես սուվերեն պետության, լուծարման քարոզչությունն է. Վահրամ Աթանեսյան

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանը Արցախ է եւ վերջ»- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Սա փանջունիականության նոու-հաու չէ՝ ինչպես կարող է թվալ։

Սա Հայաստանի եւ Արցախի ոչ թե քաղաքակրթական-ինքնութենական, այլ՝ կարգավիճակային նույնականացում է, քարոզչություն, որի մի երեսն էլ «Առանց Արցախի չկա Հայաստան» նենգախոսությունն է։

Սա Հայաստանի՝ որպես սուվերեն պետության, լուծարման քաղաքականության քարոզչական ապահովում է։ Ինչպես շուրջ մեկուկես տասնամյակ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության քարոզն է հանրային լայն շրջանակներից սքողել Արցախում պետականության ապամոնտաժումը, անցումը համայնքային կյանքի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական