Տեսակետ

Ի՞նչ անի մեզ հետ Ռուսաստանը

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լավ, ի՞նչ անի մեզ հետ Ռուսաստանը, եթե ինքներս հարյուր տարին մեկ ոգեւորվում ենք, որ ռուսները կգան, թուրքի տուրը կտան, մեզ համար կստեղծեն մե՜ծ, հզո՜ր, թուրքի մերը լացացանող երկիր, իսկ երբ դա չի ստացվում (որովհետեւ այդպես առհասարակ չի լինում), նույն ոգեւորությամբ սկսում ենք Ռուսաստանին մեղադրել «մեր թիկունքում մեր հողերը թուրքին նվիրելու» մեջ»։