Տեսակետ

Մի քանի ամիս անց իշխանության եկած Հեյդար Ալիևը բանտից ազատում է Շուշիի կայազորի պետին

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանական բաց աղբյուրների վկայությամբ՝ երբ Էլչիբեյի իշխանության շրջանում քրեական գործ են հարուցել Շուշիի կայազորի պետ Էլբրուս Օրուջևի նկատմամբ, ու երբ գործը հասել է դատարան, հարցին, թե ինչու՞ մինչև վերջ չի պաշտպանել քաղաքը, Օրուջևը պատասխանել է՝ «Լավ եմ արել»։
Մի քանի ամիս անց իշխանության եկած Հեյդար Ալիևը ոչ միայն բանտարկությունից ազատել է Օրուջևին, այլև՝ շնորհել գեներալի կոչում։ 2017թ․ Իլհամ Ալիևի հրամանագրով գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևը արձակվել է պահեստազոր և անցել վաստակած հանգստի»։