ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտարարեց, որ
«գրեթե չգործող Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»:
Այսօր ԱՄՆ պետդեպարտամենտից պատասխանել են այդ հայտարարությանը, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը» և հիշեցրել են տարածաշրջանում խաղաղության վերականգման՝ իրենց հանձնառության մասին:
Այս երկու-երեք տող հաղորդագրության մեջ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի ազնվությունը և վերահաստատում, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանից հեռացողը չի, իսկ հեռանալ-չհեռանալու հարցը առհասարակ Ադրբեջանի որոշելիքը չի»: