Տեսակետ

Երկիր է մտել ավելի քան 5 անգամ ավելի շատ փող, քան՝ 2020թ.-ին

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2020-2022թթ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների տարբերությունը (զուտ ներհոսք).
2020թ. +192 մլն դոլար
2021թ. +383 մլն դոլար
2022թ. +979 մլն դոլար
Այսպիսով, այս տարվա առաջին կիսամյակում միայն այս եղանակով երկիր է մտել ավելի քան 5 անգամ ավելի շատ փող, քան 2020թ.ին և 2.6 անգամ շատ փող, քան 2021թ.-ին:
Բացի այդ, մի կողմից վերոնշյալը պատճառաբանում է դրամի արժևորումը, մյուս կողմից ոչ միայն ապացուցում է, որ հիմնազուրկ են երկրից կապիտալի փախուստի մասին խոսքերը, այլև ապացուցում է հակառակը, երկիր կա կապիտալի լուրջ ներհոսք»: