Տեսակետ

2022թ.-ին 2018-ի համեմատ հավաքագրվել է 65% ավել հարկ և տուրք

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը ըստ տարիների օգոստոսի 20-ի դրությամբ.
2018 - 716,2 մլրդ դրամ
2019 - 921,7 մլրդ դրամ
2020 - 875,8 մլրդ դրամ
2021 - 974,2 մլրդ դրամ
2022 - 1180,2 մլրդ դրամ
Այսպիսով 2022թ. հաշվետու ժամանակահատվածում 2018-ի համեմատ հավաքագրվել է ավել 464 մլրդ դրամ կամ 65% ավել հարկ և տուրք»։