ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Տարեսկզբի համեմատ ՀՀ դրամով.
- ՀՀ պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով (մոտ 900 մլն դոլար) կամ -8,2%-ով։
- Կառավարության պարտքը նվազել է 366 մլրդ դրամով կամ -8,7%-ով։
- Կառավարության արտաքին պարտքը նվազել է 585 մլրդ դրամով կամ -19,7%-ով։
- Կառավարության ներքին պարտքը ավելացել է 219 մլրդ դրամով կամ 17,7%-ով։
- Պարտքի միջին տոկոսադրույքը աճել է 1%-ով՝ դառպալով 5,68%։ Մեր պարտքի 25,4%-ը ներքին պարտքն է, 74,6%-ը՝ արտաքին պարտքը»։