Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Քանի որ առաջին գումարման ԳԽ քարտուղար, հետագայում՝ փոխնախագահ պարոն Արա Սահակյանից «ՖԲ» անձնական նամակով հրավեր եմ ստացել՝ մասնակցելու օգոստոսի 23-ին գումարվելիք ԳԽ նիստին, պարտքս եմ համարում հայտարարել հետևյալը. «Ես ԳԽ նիստին կմասնակցեմ, եթե այն նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանը»։ Ուշադրության համար շնորհակալ եմ»։