Տեսակետ

Քննարկվում է «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողների բնականոն աշխատանքը վերականգնելու հարցը. ԱԻՆ խոսնակ

ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։
Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»։