ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«2022 թվականի օգոստոսի 17-20-ը պետք է մասնակցեի Ռուսաստանի Դաշնությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին:
Պայմանավորված «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով չեղարկվել է այցս։ Հայաստանի կողմից իմ փոխարեն մասնակցել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանը»։