Տեսակետ

Ֆաթուլլաևի լերկ գանգը հազար մարդու մեջ էլ կճանաչվի, իսկ Արշակ Զաքարյանը պարզվում է՝ չի՞ իմացել

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

««Նրան ուղեկցում էին ռուս խաղաղապահները, գյուղացիներին հարցեր էր տալիս, ասում էր` արդյոք կարող են ադրբեջանցիները և հայերը միասին ապրել և այլն։ Ռուս խաղաղապահներն ասել են, որ լրագրողը Երևանից է եկել։ Ի՞նչ իմանայինք, թե ում են ուղեկցում։ Նա հարցերը տալիս էր անգլերեն».-Աղավնո մտած Էյնուլլա Ֆաթուլլաևի մասին ասել է ռեժիսոր Արշակ Զաքարյանը։

Սա է տարիներ շարունակ Արցախի առաջնագծում «էկզոտիկ» նկարահանումների հեղինակի մակարդակը։ Ֆաթուլլաևի լերկ գանգը հազար մարդու մեջ էլ կճանաչվի, իսկ Արշակ Զաքարյանը, որ ներկա է գտնվել նրա և Աղավնոյի բնակիչների երկխոսությանը, պարզվում է՝ «չի՞  իմացել» ում են խաղաղապահները ուղեկցում, հավատացել է, որ «լրագրողը Երևանից է եկել»։ Արշակ Զաքարյանը Երևանի լրագրողների՞ն էլ չի ճանաչում, չի՞ զարմացել, թե «Երևանից եկած» լրագրողն ինչո՞ւ է Աղավնոյի բնակիչներին անգլերենով հարցեր տալիս։ Մութ պատմություն է։ Շա՜տ մութ»․․․