ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս պահի դրությամբ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում»։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ 2 քաղաքացիները՝ Գագիկ Կարապետյանը, Վանիկ Ամիրխանյանը։