Տեսակետ

Այս ռուս զույգը, իրենց շան հետ, գանձ էր և շատ լավ փորձի աղբյուր

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նկարում ՌԴ Կալինինգրադի շրջանից Հայաստան տեղափոխված զույգ է` իրենց շան հետ։ Զույգը Կալինինգրադում կամավորագրվել էր փրկարար ծառայությանը և շան հետ միասին անցել վերապատրաստումներ։
Տեղեկանալով «Սուրամլուի» ավերակների տակ հնարավոր ողջ մնացած անձանց մասին` վթարի հաջորդ օրվանից եկել էին կամավոր օգնելու։ Մի կողքի վրա կանգնում էին, չէին խանգարում և փրկարարների հրահանգներով գալիս` շանը տեղանքը «հոտոտացնում» էին։
Նախկինում, Կալինինգրադում, իրենք սովորել էին աղետների ու պատահարների ժամանակ փրկրարաների հետ համագործակցության կարգը ու ստացել էին համազգեստ (գազարագույն շապիկները), իսկ շունը վարժեցվել էր կորած անձանց որոնումների վրա։
Կարծում եմ, սա շատ կարևոր փորձ է, որը պետք է կրկնօրինակել Հայաստանում։ Բոլոր ցանկացողները պետք է անդամագրվեն կամավոր փրկարարկան ջոկատներում, անցնեն որոշակի վերապատրաստում, ստանան կամավորի համազգեստ ու սաղավարտ, և աղետների ու պատահարների ժամանակ, ցանկության դեպքում, գրագետ կերպով օգնեն փրկարար ծառայությանը։
Իսկ շուն ունեցող քաղաքացիներին ԱԻՆ-ը պետք է առաջարկի, որ շներին սովորեցնեն մարդ որոնել։ Այդ շները կլինեն իրենց տներում, կապրեն սովորական տնական շան կյանքով, բայց աղետների դեպքում կկարողանան օգնել փրկարարներին։
Հ.Գ. Մենք սեյսմիկ ռիկսով երկիր ենք, մենք պետք է պատրաստ լինենք վատ սցենարներին»։