ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»: