Տեսակետ

Ինչու է հանրության մեծ մասը դարձել տեղեկատվաքարոզչական տեռորի հլու օբյեկտ

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից մեկը, թերևս՝ ամենաառաջնայինը, անգաժավորված մամուլն է, բարոյական և մասնագիտական ոչ մի արգելակ չունեցող սոցիալական մեդիան։ Անհասկանալի է, թե իշխանությունն ինչո՞ւ չի դիմում օրենսդրական կարգավորումների, պատկան մարմիններն ինչո՞ւ են հանդուրժողական, և հանրության մեծ մասն ինչո՞ւ է դարձել տեղեկատվա-քարոզչական տեռորի հլու օբյեկտ»։