ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Շուրջ մեկ օր է ինչ հրշեջ-փրկարարները գերմարդկային ջանքեր գործադրելով շարունակում են որոնողափրկարարական, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքները։
Վտանգելով սեփական կյանքը՝ նրանք մեկ անգամ ևս ապացուցում են, որ ցանկացած պահի մեր քաղաքացիների կողքին են։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց իրենց կատարած ահռելի աշխատանքի համար»։