Տեսակետ

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ. Արայիկ Հարությունը ցավակցել է զոհվածների հարազատներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս: 
Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:
Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի  տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»: