Տեսակետ

55 օրական Վիկան ու նրա ընտանիքը տուն ունեցան. Արեն Մկրտչյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «55 օրական Վիկան ու նրա ընտանիքը տուն ունեցան. Հանրային հաշվետվություն, մաս 1։


2019-ի ձմռան առաջին օրը Դալլաքյանների տունը Կաճաճկուտ գյուղում այրվել, մոխրացել էր։ Ընտանիքը, բարեբախտաբար, տանը չէր եղել։ 55 օրական Վիկան, նրա եղբայրները՝ 7-ամյա Ռոբերտն ու 8-ամյա Ռոմանը, նրանց ծնողները՝ Արմենն ու Երազիկը, դարձել էին անօթևան։


Գործարար Նորիկ Պետրոսյանը չմերժեց խնդրանքս ու դեպքից ընդամենը 2 օր անց Դալլաքյանների համար գյուղում կրկնակի մեծ տուն գնեց (կից հողամասով ու անասնագոմով), որի բանալիները հանձնեցինք ընտանիքին։ Հաջողվեց նաև տունը մասնակի հագեցնել գույքով, կենցաղային տեխնիկայով։