Տեսակետ

Ի՞նչ գործ ուներ ռուսաստանցի «լրագրողը» ԼՂՀ -ում սահմանադրական փոփոխությունների հետ

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Ես երկար դիմադրում էի Լեռնային Ղարաբաղն Արցախ վերանվանելուն, և միայն վերջերս հասկացա, թե ինչու են այն վերանվանում՝ որովհետև Լեռնային Ղարաբաղից մնաց միայն Արցախը՝ ըստ տարածքի».-եզրակացնում  է «Regnum»-ի գլխավոր խմբագիր և «հայ ժողովրդի մեծ բարեկամ» Մոդեստ Կոլերովը։ 

Ինչպես ասում են՝ պարդոն, ի՞նչ գործ ուներ ռուսաստանցի «լրագրողը» ԼՂՀ -ում սահմանադրական փոփոխությունների հետ։ Երկրորդ՝ իսկ ինչո՞ւ Կոլերովին չեն լսել ԼՂՀ նոր սահմանադրության «հայրեր» Հրայր Թովմասյանը և Ռուբեն Մելիքյանը։ Երրորդ, ԼՂՀ-ն Արցախ է վերանվել 2017թ․-ին՝ քառասունչորսօրյա պատերազմից երեք տարի առաջ, երբ Հայաստանում ՀՀԿ-ն էր իշխանություն, Ստեփանակերտում՝ քաղաքական տրիումվիրատը՝ Ազատ հայրենիքը, ՀՅԴ-ն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ Եվ եթե նրանք «գիտեին»՝ ինչպես Կոլերովն է թափանցիկ ակնարկով հասկացնում, որ Լեռնային Ղարաբաղից մնալու է միայն Արցախը՝ ըստ տարածքի, ապա ինչո՞ւ է ՌԴ պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը ներկա իրավիճակի համար պատասխանատվության բոլոր սլաքներն ուղղում ԼՂՀ-ն Արցախ վերանվանելուց մեկ տարի հետո Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին։ Գլոբալ ծրագրից ինչ-որ բան չի՞ ստացվել և դեռ չի՞ ստացվում»։