ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով արտերկրում կա ևս երկու ձերբակալված:
Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:
Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից՝ հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:
Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին՝ իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքի համար:
Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»:
Նշենք, որ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը հուլիսի 26–ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։