Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ուրեմն, այսպես. ըստ օդում կախված տեղեկությունների՝ թեհրանյան վերջին հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Պուտինը խնդրել է, որ Իրանը իր տարածքում կառուցի Ռեշտ-Աստարա երկաթգիծը, որպեսզի ավարտին հասնի Սանկտ-Պետերբուրգ-Մումբայ՝ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը։ Այաթոլլա ալի Խամենեին հասկացրել է, որ դեմ չէ, բայց թող ծախսերն ինքը՝ Ռուսաստանը հոգա։ 142 կմ երկարության երկաթգծի նախնական արժեքը մոտ 500 միլիոն դոլար է։ Մոտ ապագայում Ռուսաստանը կսկսի երկաթգծի այդ հատվածի կառուցումը՝ ներդնելով սեփական միջոցները։
Բա՞։ Իսկ դուք ասում եք՝ Բերձո՜ր, Աղավնո՜… Իրանի համար կարմիր գծե՜ր»։…