Տեսակետ

ԼՂ-ում հայտարարվել է ոչ թռիչքային գոտի. ո՞վ է հիմա հիշում դրա մասին

Լրագրող Արշալույս Մաղդեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից գրեթե անմիջապես հետո՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ, ԼՂ-ում հայտարարվեց ոչ թռիչքային գոտի։ Դա նշանակում է՝ օդային տարածքի որևէ խախտում, չթույլատրված թռիչք ստանում է հակազդեցություն (դրա համար ՆԱՏՕ֊ն հրաժարվում է նման գոտի հայտարարել Ուկրաինայում, քանի որ դա կհանգեցնի ՌԴ-ի հետ բախման)։ Աղդամում անգամ ստեղծվեց ռուս-թուրքական մոնիտորինգային կետ։ 
Ո՞վ է հիմա հիշում դրա մասին։ 
Օգոստոսի 3-ին ադրբեջանական կողմը կիրառել է հարվածային ԱԹՍ Արցախում, հարձակման կադրերը տարածվել են համացանցում։ Ինչպե՞ս, ո՞ւմ թույլտվությամբ»։