Տեսակետ

Ռուսական խաղաղապահները խնայե՞լ են ադրբեջանցիներին, թե՞ իրենց վարկը

Ռուսական խաղաղապահները խնայե՞լ են ադրբեջանցիներին, թե՞ իրենց վարկը

«Հանուն հնարապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ուշադրության արժանի հանգամանք է այն, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը, չնայած Ադրբեջանի կողմից աննախադեպ լարվածությանը, օգոստոսի 1-ի ամփոփագրում չի արձանագրել որևէ խախտում: 
Ինչու՞, խնայե՞լ են ադրբեջանցիներին՝ Մոսկվա-Բաքու հետագա հնարավոր առևտրի համատեքստով, թե՞ խնայել են իրենց վարկը, երբ Ադրբեջանը չի վախենում սադրանքների դիմել՝ անգամ խաղաղապահների առկայության պարագայում: 
Ինչևէ, օգոստոսի 2-ին Շոյգու-Հասանով հեռախոսազրույցից հետո միայն խաղաղապահները հաստատեղին, որ Ադրբեջանը ստել է, թե չի կրակել Արցախի վրա՝ ամփոփագրում ֆիքսելով մի քանի խախտում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական