Տեսակետ

Forbes-ը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառը» և «Դիլիջան» ազգային պարկը

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է հեղինակովր Forbes պարբերականի հրապարակված հոդվածին, որտեղ պարբերականը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը։

«Forbes ամսագիրը հոդված է հրապարակել եվրասիական Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշալիքների մասին, որոնք պետք է այցելել։ Ամսագրում նշված է, որ այս եզակի տարածաշրջանը հարուստ հնարավորություններ ունի էկոտուրիզմի և բացօթյա արկածների զարգացման համար։ Կովկասի բնության հինգ հրաշալիքների թվում Forbes-ը առանձնացրել է նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներից  «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը։
Սա ևս մեկ առիթ է հիանալու  Հայաստանի բնության անզուգական միջավայրով։ Մեր երկրի արժեքավոր բնական միջավայրը ազգային հարստություն է, որին պետք է  խնամքով ու մեծ պատասխանատվությամբ վերաբերվել»։

Հոդվածում ասվում է, որ ողջ Կովկասյան լեռներում բացօթյա արկածների և էկոտուրիզմի հնարավորությունների պակաս չկա, որոնցից կարելի է օգտվել այս լեգենդար տարածաշրջան այցելելիս: Նշվում է, որ առաջին ազգային պարկը ստեղծվել է 1872 թվականին. Հայաստանի «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մոտ 1500 հին է Յելոուսթոունից։ Հոդվածի հեղինակն ասում է, որ արգելոցը հարուստ է բուսական ու կենդանական աշխարհով։

Առանձին հիշատակվում է նաև «Դիլիջան» ազգային պարկը, որն իր մեջ ներառում է ընդարձակ անտառներ, տեղական կենդանական աշխարհ եւ դարավոր կառույցներ հենց Հայաստանի սրտում։