Տեսակետ

Ցավոք, անում են գրեթե բոլոր պատշոնավորները...

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Բժշկական համալսարանի ռեկտորը կամ ֆեյսբուքի գովազդով թիրախավորել է ինձ, կամ էլ ֆեյսբուքն ինքն է որոշել ինձ սարքել ռեկտորի հետևորդ։ Քանի օր է՝ ամենուր իր էջն է ցույց տալիս։ 
Բայց նշեմ մի բան, որը, ցավոք, անում են գրեթե բոլոր պաշտոնավորները՝ սկսած մարզպետ ու ռեկտորից մինչև նախկին ՄԻՊ, քաղաքապետ ու մամուլի խոսնակներ։ Ի պաշտոնե աշխատելիս՝ իրենց անձնական էջով են լուսաբանում ղեկավարած կառույցի աշխատանքը ու հավաքում բոլոր «լայքերը»։ Այդ առումով՝ տեսածս միակ հաճելի բացառությունը Արտաքին գործերի նախարարի խոսնակ Վահան Հունանյանն է, ով լուրերը տարածում է հենց նախարարության էջերով»։