Տեսակետ

Տաքսիների գներն անկայուն են. պատգամավոր Ալխաս Ղազարյանը դիմել է ՄՊՀ

«ՔՊ» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Այսօր օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար. ոչ կայուն գների պայմաններում օրվա ցանկացած ժամին, անգամ առանց տեղումների եղանակի ժամանակ, նվազագույն սակագինը կարող է կրկնակի, որոշ դեպքերում անգամ եռակի բարձրանալ: Իսկ տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիները անհամեմատ քչացել են:

Երեկ պաշտոնական գրությամբ դիմեցի ՄՊՀ ՝ ոլորտում տեղի ունեցող գործընթացների եւ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով առաջարկել եմ իրականացնել անհրաժեշտ գործողություններ։

Գրությունը բերված է ստորև»: