ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Մեծ ուրախությամբ ցանկանում եմ հայտնել, որ շուրջ երկու տարվա քրտնաջան աշխատանքը վերջապես տվեց իր արդյունքը: Կադաստրի կոմիտեն գործարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային գեոպորտալը:
Տարածական տվյալների հասանելիության տեսանկյունից գեոպորտալները համարվում են կարևորագույն խնդիրների լուծման պարտադիր հարթակներ, որտեղ յուրաքանչյուր պետական մարմին, համայնք և մասնավոր ընկերություն կարող է կիսվել իր տարածական տվյալներով:
Կադաստրի կոմիտեն շարունակաբար բարելավելու է բազային շերտերի որակական հատկանիշները և աջակցելու է գործընկերներին պատրաստել այնպիսի տարածական համակարգեր, որոնք կինտեգրվեն և կվիզուալիզացվեն ՀՀ Ազգային գեոպորտալին, որը վարվում և վարվելու է կոմիտեի կողմից»։