Տեսակետ

Հետազոտության թեմա. առողջական խնդիրները առաջանում են քաղաքական դաշտ մտնելուց առա՞ջ, թե հետո

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կարծում եմ շատ լուրջ հետազոտության թեմա է՝ քաղաքականությամբ կամ անօրինական գործունեությամբ զբաղվելն ու առողջական խնդիրները։ Համենայն դեպս Հայաստանում այս երկու խումբ մարդկանց մոտ գրեթե առանց բացառությունների ձերբակալություններից հետո անպայման հայտնաբերվում են ծանր հիվանդություններ։

Մնում է պարզել նշված գործունեությո՞ւնն է արդյոք քայքայիչ ազդեցություն թողնում առողջության վրա, թե՞ առողջական լրջագույն խնդիրներ ունեցող անձիք ոչ մի այլ, հանրության համար գոնե մի քիչ պիտանի, զբաղմունք չգտնելով մտնում են քաղական դաշտ»։