ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի։ Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը, հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ»։