Տեսակետ

Տնտեսության մեջ երկնիշ աճերը շարունակվում են. Գևորգ Պապոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Շարունակում ենք արձանագրել փայլուն  տնտեսական ցուցանիշներ։
2022թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 11,8%-ով աճել է 2021-ի առաջին կիսամյակի համեմատ։
Աճին նպաստել են՝
- Արտաքին առևտրաշրջանառություն՝ +44%
- Ծառայություններ՝ +26,9%
- Շինարարություն՝ +12,7%
- Առևտուր՝ +10,7%
- Արդյունաբերություն՝ +5,8%
- Գյուղատնտեսությունը նվազել է՝ -5,5%։
2022թ. հունիսին ՏԱՑ աճել է 18,5%-ով՝ 2021թ. հունիսի նկատմամբ։
Իմիջիայլոց, հունիսին տնտեսական ակտիվությունը արագացել է բոլոր ուղղություններով, օրինակ արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 71%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 19%-ով»։