Տեսակետ

Ավանդույթ դարձած հուշամրցաշարն Արցախում շախմատի մասսայականացման լավագույն ձևերից է

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ստեփանակերտի շախմատի տանը ներկա եմ գտնվել Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի բացման արարողությանը: Ավանդույթ դարձած հուշամրցաշարի անցկացումը Արցախյան ազատամարտի այս լեգենդար հրամանատարի հիշատակը վառ պահելու և Արցախում շախմատի մասսայականացման լավագույն ձևերից է։

Գրեթե 20 տարի առաջ ինքս մասնակցել եմ նույն հուշամրցաշարին, իսկ այս անգամ հնարավորություն ունեցա խաղատախտակի մոտ ուժերս փորձել 7-ամյա Հակոբի հետ։ Խոստովանեմ՝ խաղը հեշտ չէր, ավելին՝ հաղթանակը Հակոբի օգտին էր...
Հաջողություններ եմ մաղթում բոլոր մասնակիցներին»։