Տեսակետ

Ողջունում ենք ոչ իշխանական երկու խմբակցությունների՝ Խորհրդարան վերադառնալու որոշումը․ Արման Բաբաջանյան

Ողջունում ենք ոչ իշխանական երկու խմբակցությունների՝ Խորհրդարան վերադառնալու որոշումը․ Արման Բաբաջանյան

Ողջունում ենք խորհրդարանական փոքրամասնություն կազմող ոչ իշխանական երկու խմբակցությունների՝ առաջիկա սեպտեմբեր ամսից Խորհրդարան վերադառնալու և աշխատանքները այնտեղ շարունակելու՝ նախօրեին հանրայնացված որոշումը։ Այս մասին գրառում է կատարել «Հանուն Հանրապետության» կուսակցություն նախագահ Արման Բաբաջանյանը։

«Ուրախ ենք, որ երկուստեք՝ իշխող և ոչ իշխանական խմբակցությունները վերջին ամիսների լարված ներքաղաքական շրջափուլը հաղթահարելուն ուղղված անհրաժեշտ հասունություն և իմաստնություն հանդես բերեցին, որի հիմքում վստահ ենք մեր պետության առջև ծառացած լրջագույն սպառնալիքները միասնաբար հաղթահարելն է։

Ներքաղաքական, կուսակցական շահին միտված քաղաքական օրակարգերը պետք է ստորադասվեն միայն և բացառապես արտաքին վտանգները, արտաքին սպառալիքներն ու մարտահրավերները միասնաբար հաղթահարելուն։

Հանուն Հանրապետության կուսակցությունն իր ողջ կարողությամբ և ներուժոց պատրաստ է պետության ծառայության գործին հենց այդպիսի հանձնառության թիկունքին կանգնել»,-գրել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական