Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երեկ նկատեցի, որ Հայաստանի տարածքում կեղծ ահաբեկչության մասին ահազանգերին անդրադարձել է առնվազն շատ հարգարժան Վասակ Դարբինյանը։ Եվ ապրի ինքը, որ գոնե անդրադարձել է։ Որովհետև դա անտեսելու բան չէ․․․
Այդ շղթան պատահականություն չէ․ Տեր-Պետրոսյանի տուն, Երևան քաղաքի մետրոպոլիտենի տարբեր կայարաններ ու այսպես շարունակ․․․
Դրան էլ հավելած՝ Հայաստանի տարածքում թուրքերի «գուլյանկեք»-ի արդեն իսկ հերքված լուրը․․․
Այս ամենը՝ Ֆրանսիական հրապարակում մարումից հետո․․․ ՀՅԴ ֆրանսիայի ներկայացուցչի մուտքի արգելքից հետո․․․
Հայաստան ամերիկյան ու ռուսական հետախուզությունների ղեկավարների կատարած այցից հետո․․․ Ադրբեջանի ու Թուրքիայի նորացված հոխորտանքներից հետո․․․․
Հիշեցնեմ, որ շատ տարիներ առաջ նման ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ տված մեկը՝ Սյուզան Ջաղինյան անուն-ազգանունով, ադրբեջանի հատուկ ծառայությունների օպերացիայի արդյունքում հայտնվեց Բաքվում՝ ալիևի պատի թերթ Հաքքին․ազ-ի գրասենյակում, ղեկավարում է հայկական ծառայությունն ու 30 արծաթներ ստանալով՝ շարունակում է հետևել ֆեյսբուքյան հայ օգտատերերի գրառումներին ու դիսկուրս անալիզի զեկույցները ներկայացնում ադրբեջանական հետախուզությանը․․․
Զգոն եղեք»․․․