Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«1918թ․ մայիսի 24-ին Նուրի փաշայի հրամանատարության՝ Օսմանյան Թուրքիայի էքսպեդիցիոն կորպուսը որտեղի՞ց է մտել Գանձակ։ Պարսկաստանից։ Չորս օր հետո Թիֆլիսում Անդրկովկասյան Սեյմի մուսուլմանական խմբակցությունը հռչակել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը։ Պարսկաստանը բավարարվել է մի անատամ նոտա հղելով։ Ընդ որում՝ բողոքը վերաբերվել է միայն այդ «պետության» անվանմանը։ Ինչո՞ւ։ Որովհետև Պարսկաստանում իշխում էր թուրք-ղաջարական արքայատոհմը։ Ի վերջո, Թուրքիան Նախիջևանի հետ սահման չէր ունենա, եթե Պարսկաստանը չզիջեր։ Ի դեպ՝ Իրանի Ռահբարը նույնպես էթնիկ թուրք է։ Եվ, ինչպես մի քանի ամիս առաջ Ադրբեջանի մոլլապետն է անզգուշորեն (կամ շատ մտածված) «բլթացրել»՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին պատերազմի օրհնության գիր է հղել Բաքու։ Սա, իհարկե, չի նշանակում, թե Իրանի հետ չպետք է աշխատել։ Պարզապես՝ ի գիտություն»։