«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուսաստանի ու Ադրբեջանի հետախուզությունները, համաձայն այսօր ստորագրված համաձայնագրի, կհամագործակցեն՝ պաշտպանելու երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ Ռուսաստանի հետախուզական մարմիններն Ադրբեջանին տրամադրելու են իրենց մոտ առկա այն տեղեկությունները, որոնք կօգնեն Ադրբեջանին «պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը»։ Իսկ Ադրբեջանի ընկալմամբ՝ իր տարածքային ամբողջականության միակ խանգարողը Ղարաբաղն է։
Եթե դրան գումարենք Հայաստանում ու Ղարաբաղում Ռուսաստանի ունեցած հետախուզական ցանցերն ու տեղեկություններ հավաքագրելու հնարավորությունները, պատկերն ավելի պարզ կդառնա։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանն այսօր ստորագրել է համաձայնագիր, որով Հայաստանում ու Արցախում հավաքած հետախուզական տվյալները փոխանցելու է Բաքվին, որ Ադրբեջանը «վերականգնի իր տարածքային ամբողջականությունը»։
Այս ֆոնին խիստ կարևոր է, որ Հայկական հետախուզական մարմինները, ի վերջո, ձերբազատվեն ռուսական ցանցերից և որ մեր հատուկ ծառայությունների տիրապետած տեղեկատվությունն ամբողջությամբ չփողանցվի Ադրբեջանին»։