ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը «Ֆեյսբուք» իր էջում գրել է․
«Ամիսներ առաջ մեծ քննարկումների տեղիք տվեց պետության կողմից Ծաղկաձորի արդեն նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքը։
Կոմերցիոն տնօրեն Կարապետ Տեր-Հակոբյանի ուղեկցությամբ այսօր հատուկ այց եմ կատարել հյուրանոց, հետևել եմ համալիր շինարարական աշխատանքներին, ինչպես նաև ամենայն մանրամասնությամբ ծանոթացել լայն թափով ընթացող կոնստրուկտիվ մեծամասշտաբ աշխատանքներին և պետության հանդեպ ներդրումային պարտավորությունների իրականացման գործընթացին։ Հանրահայտ հյուրանոցի նախագիծն այժմ վերականգնման և վերակառուցման փուլում է:
Ամիսներ առաջ կնքվեց պայմանագիր նաև համաշխարհային նշանակության «MERCURE» բրենդի հետ, որով «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային ցանցի մի մասը, որը արձանագրում է այն նշանակալից փաստը, թե որքան կարևոր է այդ բրենդի՝ մեր երկրում լինելը»։