Երևան

Կենտրոն վարչական շրջանի աղբամանները այսօրվանից կհամալրվեն տոպրակներով՝ կանխելով գարշահոտությունը

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Կենտրոն վարչական շրջանի սիրելի բնակիչներ, հարգելի հյուրեր, 
Այսօրվանից վարչական շրջանում մեկնարկում ենք նոր գործընթաց, որն ուղղված է հատկապես ամառային օրերին մեր մայրաքաղաքը ավելի մաքուր դարձնելուն:
Կենտրոն վարչական շրջանի հրապարակներում և անցուղիներում տեղադրված փոքր աղբամանները այսօրվանից կհամալրվեն աղբի համար նախատեսված տոպրակներով, որոնք հնարավորություն կտան կանխել այնտեղ թափվող ջրային զանգվածի արտահոսքը և կվերացնեն տվյալ հատվածներում առկա գարշահոտությունը: 
Տոպրակները տեղադրելուց առաջ աղբամանները և հարակից տարածքը լվացվում են: 
Հորդորում եմ՝ լինել ուշադիր․ հատկապես ծխախոտի մնացորդները այնտեղ թողնելուց առաջ համոզվեք, որ դրանք ամբողջովին մարված են:
Կարևոր է, որ պահպանենք մաքրության և անվտանգության կանոնները` նպատակադրմամբ, որ դրական արդյունքը շատ շուտով տեսանելի կլինի, և միասին կվայելենք Կենտրոնին հարիր մաքուր քաղաքային միջավայրը»։