Տեսակետ

Ծաղկաշատը հսկայական տուրիստական ներուժ ունի․ քննարկվել է ճանապարհի հիմնանորոգման հարցը

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանի և Ծաղկաշատի վարչական ղեկավար Սամվել Թանդիլյանի հետ քննարկել ենք Ծաղկաշատի ճանապարհի հիմնանորոգման հարցը։
Ճանապարհը դժվարանցանելի, տեղ-տեղ՝ անանցանելի է (շուրջ 9 կմ)։ Սկզբնամասը ասֆալտապատվել է շուրջ 40 տարի առաջ, հիմնական հատվածը երբեք ասֆալտապատ չի եղել։ Ճանապարհը նաև ռազմավարական նշանակություն ունի. գյուղից մինչև Լոռին և Տավուշը կապող Իջևան-Ենոքավան ճանապարհը 25 կմ է։ Բացի այդ՝ Ծաղկաշատը հսկայական տուրիստական ներուժ ունի։
Գյուղի դեմոգրաֆիական վիճակն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում՝ վերջին 10-12 տարում բնակչության թիվը կիսով չափ նվազել է։ Գյուղն ունի շուրջ 270 բնակիչ։ 10-12 տարի հետո, միգուցե, ունենանք «ուրվական» գյուղ։ Այս ճանապարհի խնդիրը հերթական ծանր ժառանգությունն է, որը պետք է հաղթահարել։
Մշակել ենք հստակ, գործնական քայլերի հաջորդականություն։ Առանց ավելորդ խոստումների՝ կա հստակ նպատակ։ Ջանք չենք խնայելու՝ խնդիրը լուծելու համար»։