Տեսակետ

Հայ գործարարները ստիպված են բանկերին «փայատեր» դարձնել

Լրագրող Արշալույս Մղդեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԵԱՏՄ մակարդակով, Երևանում ու Մոսկվայում խոսում են տեղական արժույթով առևտուրը խթանելու մասին, սակայն հայկական բանկերն այլ կյանքով են ապրում:  
Ուրեմն ռուբլով հաշվին կանխիկ գումար մուտքագրելիս 5 տոկոս վճար են սկսել գանձել: Այսինքն` հայ գործարարը, որը Ռուսաստանի հետ ռուբլով գործ է անում, առևտուր կամ այլ բիզնես գործունեություն, ստիպված է բանկերին «փայատեր» դարձնել` այն էլ հինգ տոկոսանոց փայատեր: Ու սա՝ շրջանառությունից: ՀՀ բանկային համակարգը որոշել է մի այլ տիպի հարստանալ»: