Լրագրող Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վրաստանում գազի խոշոր պաշարներ են հայտնաբերվել, ինչը երկրին հույս է տալիս՝ որոշ ժամանակ անց գազի սպառման հարցում ինքնաբավ դառնալ։
Սա, կարծում եմ, մեզ համար հրաշալի նորություն է։ Նախ, պետք է հաղթահարել բնական ռեակցիան և ուրախանալ հարևանի հաջողություններով։ Բացի դրանից՝ հույս կա, որ էներգետիկ առումով Վրաստանը զգալիորեն կազատվի մեր մյուս հարևանից ունեցած կախվածությունից, ու Թբիլիսիի հետ տնտեսական հարաբերություններ կառուցելը մեզ համար ավելի հեշտ կլինի։
Չմոռանանք փաստը, որ Հայաստանն ու Վրաստանը, իրենց առնվազն 2,5 հազար տարվա համատեղ կյանքի ընթացքում, պատերազմել են միայն երկու շաբաթ՝ 1918 թվականի դեկտեմբերին։ Այնպես որ, կեցցե՛ հայ-վրացական բարեկամությունը»։