Տեսակետ

Արդյոք հրաժարական կտա Միշուստինի կառավարությունը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռուսաստանյան լրատվամիջոցները երեկվանից ակնարկներ են անում, որ հուլիսի 15-ին Պետդումայի և Դաշնային խորհրդի չծրագրված նիստեր են գումարվելու՝ «հնարավոր է՝ կադրային փոփոխությունների հարցով»։ Խոսքն, ըստ երևույթին, Միշուստինի հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին է։ Կադրային մյուս հարցերը, այդ թվում՝ նախարարի պաշտոնանկությունը և նորի նշանակումը սահմանդրությամբ կատարվում է ՌԴ նախագահի հրամանագրով»։