Տեսակետ

Ինչու ընդդիմադիր պատգամավորները չաշխատելու դիմաց չեն պարգևատրվել. պատգամավորը ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքները

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչ ընդդիմադիր մամուլը բողոքում է, թե ինչու ընդդիմադիր պատգամավորները չաշխատելու դիմաց չեն պարգևատրվել, ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են գալիք տարվա պետական բյուջեի ծրագրերի նախնական քննարկումները՝ բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ քննարկեցին տարածքային կառավարման, կապիտալ ծախսերի, սուբվենցիաների, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում 2023 թ. պետական բյուջեի ծրագրերը։ Բոլոր ուղղություններով ունենք տրամադրվող միջոցների զգալի ավելացում։