Տեսակետ

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի ուղեկցությամբ այցելել եմ Փարիզի Կլիմայի ակադեմիա

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ֆրանսիա պաշտոնական այցիս շրջանակներում Փարիզի հայազգի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանի ուղեկցությամբ այցելել եմ Փարիզի Կլիմայի ակադեմիա: Հաստատության նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել կլիմայի և կլիմայական մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության աստիճանը։ 
Ակադեմիան բաց է Փարիզի բնակիչների համար, այն ներառում է բուսական այգի և երիտասարդական տարածքներ ու լսարաններ՝ դասընթացների, ցուցահանդեսների ու ժամանցի համար։ Հաստատությունում անցկացվում են բնապահպանության ոլորտի քննարկումներ ու բանավեճեր, երիտասարդների կողմից մշակվում են շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ծրագրեր։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ գործակցության լավագույն օրինակներից է Փարիզում «Թումո» կենտրոնի հիմնումը: Երևանի ներշնչմամբ իրագործված ծրագիրն այսօր շուրջ 1500 պատանու թվային աշխարհում կայանալու հնարավորություն է տալիս»: