«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ գրել էի, որ «Պատիվ ունեմ»-ի ինստիտուցիոնալ կազմաքանդումից հետո, սյուրպրիզներ լինելու են նաեւ «Հայաստան» դաշինքում։
Արթուր Ղազինյանը վայր դրեց մանդատը, առաջիկա օրերին սպասեք, որ այս խմբակցության երկու պատգամավորներ ևս հեռանալու են ԱԺ-ից ու այս դաշինքից։
Խորհրդարանական ընդդիմության ճգնաժամը հանգեցնեցնելու է ԱԺ-ի ինստիտուցիոնալ ճգնաժամին։ Բայց ամեն ինչի մասին` հերթով...»։